News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ կամավոր-հարկադիր պատվաստում է նախաձեռնել` միեւնույն ժամանակ «անակնկալ» մատուցելով օրինապահ քաղաքացիներին:

Ինչպես արդեն հաղորդվել է, առաջնորդվելով կորոնավիրուսի տարածումը կասեցնելու բարի նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունը դիմեց շատ վիճահարույց մեթոդի՝ ստիպել մարդկանց պատվաստվել կամ ամսական երկու անգամ իրենց հաշվին թեստ հանձնել: Թե ինչպես 20 հազար կամ ավել արժեցող թեստը կախարդական կերպով սկսեց մի քանի անգամ ավելի քիչ արժենալ, առանձին հարց է:

Նախատեսվում էր, որ գերատեսչության նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից: Սակայն «X» օրվանից բառացիորեն մեկ օր առաջ արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ որոշման ընդունումը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 14-ը: Թե ինչու է գերատեսչությունում հնարավոր համարեցին նման կարեւոր «մանրամասնության» մասին հայտնել հայտարավածի նախօրեին, նույնպես առանձին հրապարակման թեմա է:

Օրինապահ քաղաքացիներն ականջալուր եղան առողջապահության նախարարության կոչերին եւ...
NEWS.am-ին դիմել է մի քանի երեւանցի` վրդովված բժշկական հաստատություններում «Սինոֆարմ» պատվաստանյութի բացակայությունից: Շեշտենք, որ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր ստացել են առաջին բաղադրիչը եւ եկել պատվաստման համար պատվաստանյութի երկրորդ մասի ստացման օրը:

Գործակալության թղթակցի` իրավիճակը պարզաբանելու փորձերը շատ տխուր պատկեր բացահայտեցին: Պատվաստանյութ իսկապես չկա: Առողջապահության նախարարությունում հայտնում են, որ պատվաստանյութը կարող է հասանելի լինել երեք շաբաթից: Հայտնի չէ, թե ինչ անել այն մարդկանց հետ, ում երկրորդ մասը պետք է ներարկվի այսօր: Առողջապահության նախարարությունում, սակայն, իրավիճակին թեթեւ եւ լավատեսորեն են նայում: Օրինակ ՝ Համաճարակաբանության բաժնի աշխատակիցը վստահեցնում է, որ տարբերություն չկա՝ պատվաստանյութը ժամանակին է ներարկվում, թե 20 օր հետո: Նրա խոսքով` ազդեցությունը չի նվազի: Այդ դեպքում ինչո՞ւ է ամսական ժամկետ սահմանված: Պաշտոնյան անտեսեց հարցը: Արդյո՞ք չկա հավանականություն, որ կրթությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը, ով զբաղեցնում է առողջապահության նախարարի պաշտոնը, վաղը չի որոշի, որ երկրորդից մեծ տարբերությամբ առաջին դեղաչափը ստացածներն ընդհանրապես պատվաստված չեն: Իսկ առաջին պատվաստումը, այսպես ասած, հաշիվ չէ՞: Գիտությանը, որը տիկին Ավանեսյանը չի ներկայացնում, սրա մասին հայտնի չէ:

Ինչպե՞ս կարող էր ընդհանրապես նման իրավիճակ ստեղծվել: Ինչպես վստահեցնում էին բժիշկներն առաջին դեղաչափը ներարկելիս, պատվաստանյութը զույգով է, երկրորդը հետաձգվում է, եւ կներարկվի պատվաստման ժամանակ տրվող փաստաթղթում նշված ամսաթվին: Պոլիկլինիկաների բժիշկներն ուսերն են թափ տալիս, նրանց մնում է միայն արձանագրել փաստը` պատվաստանյութ չկա: Անհեթեթությունը հասել է նրան, որ երկրորդ պատվաստանյութի համար դիմածներից մեկին (մի քանի տարի առաջ մարդը սրտի կաթված էր տարել) կլինիկայում հայտարարել էին` Դուք չեք աշխատում, Ձեզ պատվաստում ՊԵՏՔ ՉԷ:

Այսինքն, պատվաստանյութը անհետացել է, եւ կարելի է միայն կռահել, թե որ ուղղությամբ:

Ստացվում է, որ նախարարի կոչին հետեւող մարդկանց քաշեցին, հերթական անգամ կատեգորիաների բաժանեցին: Իհարկե, պատվաստումների արշավի մեկնարկից առաջ էլ էին մարդիկ խտրականության ենթարկվում եւ «հասարակ մահկանացուների» եւ «արտոնյալների» բաժանվեցին: Ինչ -որ տրամաբանությամբ` նախարարությունում որոշեցին, որ օրենքի առջեւ հավասար բոլորը պետք է պատվաստվեն, թեստեր անցնեն կամ աշխատանքից զրկվեն (դա վերաբերում էր նաեւ հեռավար աշխատողներին), իսկ օրենքի առջեւ ավելի հավասարներին` կառավարությանը եւ պատգամավորներին, պատվաստվել պատվաստվել պարտադիր չէ:

Հպարտ քաղաքացիների մոտ բնական հարց է ծագում. ինչո՞ւ պետք է բնակչության մի մասը պատվաստվի կամ անալիզներ հանձնի, իսկ բարձր եւ միջին մակարդակի պաշտոնյաները` ոչ:

Եվ կամ համապատասխան որոշման հեղինակները փորձել են պաշտոնյաներին պաշտպանել «պատվաստման վտանգից», կամ նրանց ընդհանրապես չեն սիրում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ