News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-4, Երևան-Սևան-Իջևան և Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ճանապարհների 9 վթարավտանգ կետերում կիրականացվեն ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վթարավտանգ երկու կետերը գտնվում են Տավուշի մարզում՝ Դիլիջանի ոլորաններում (կմ83+400-կմ84+633 և կմ86+000-կմ86+500 հատվածներ), իսկ 7 կետերը՝ Վայց ձորի և Սյունիքի մարզերում (կմ147+700-կմ148+922, կմ183+000-կմ184+000, կմ189+000-կմ190+000, կմ242+181-կմ243+000, կմ306+000-կմ311+000, կմ315+000-կմ316+126 և կմ317+000-կմ318+228 հատվածներ)։

Աշխատանքները կատարելու համար պայմանագրեր են կնքվել «Արհովշին» ընկերության հետ։ Անվտանգության աշխատանքները կմեկնարկեն արդեն առաջիկա օրերին. կկատարվեն գծանշումներ, կտեղադրվեն արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, որոշ հատվածներ կասֆալտապատվեն, կիրականացվեն նաև այլ աշխատանքներ։ Աշխատանքները, ըստ պայմանագրի, նախատեսված է ավարտել 6 ամսվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Հ-8 և Մ-5 ճանապարհների 9 վտանգավոր կետերում արդեն իսկ կատարվել են անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։ Համանման աշխատանքներ են նախատեսված նաև այլ ճանապարհահատվածների վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ