News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջեւ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում` առաջիկա բարձր մակարդակի շփումների համատեքստում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել միջգերատեսչական կապերը, գործը ավարտին հասցնել մինչեւ 2021 թվականի վերջին կայանալիք Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ հանդիպումն ու 8-րդ միջտարածաշրջանային ֆորումը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության խնդիրներին, առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների կատարմանը: Նախարարները համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, վստահության ամրապնդման միջոցառումների խթանումը եւ հարեւանների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացումը կնպաստեն տարածաշրջանում իրավիճակի հետագա կարգավորմանը:

Ընդգծվել է հրատապ հումանիտար խնդիրների հետեւողական լուծման անհրաժեշտությունը՝ առաջին հերթին պահվող անձանց վերադարձը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը եւ մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությունը:

Ռուսական կողմը գոհունակություն է հայտնել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների կապակցությամբ:

Նախարարները քննարկել են փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, այդ թվում՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, ինչպես նաեւ քայլերի համակարգումը միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ