News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլը Ermenihaber.am-ի հետ զրույցում խոսել է իր նոր երգի, կարիերայի և որպես հայ Թուրքիայում ստեղծագործական գործունեության դժվարությունների մասին:

Սիբիլ, սեպտեմբերի 10-ին երաժշտասերների դատին հանձնեցիք «պատերազմներում որբացած երեխաներին» նվիրված «Ավրորայի աղոթքը» երգը։ Ինչպե՞ս ծնվեց երգի գաղափարը։

«Ավրորայի աղոթքը» գրվել է 4 տարի առաջ երգի հեղինակ Հասմիկ Հախվերդյանի կողմից: Հասմիկը ստեղծագործելիս, մտածել է անցյալի և ընթացող պատերազմների և այդ պատերազմների արդյունքում  տեղի ունեցած խորը ցավերի մասին:

Հակիրճ ասած, երգի բովանդակությունը աշխարհում բոլոր պատերազմներում որբացած անմեղ երեխաների համար աղոթք է՝ ուղղված Մարիամ Աստվածածնին:

Երգի խոսքերը և երաժշտությունը ինձ վրա խորը հետք էին թողել: Այս աղոթքը ոչ թե իմ, այլ մեր բոլորի աղոթքը պետք է լիներ: Կարող եմ ասել, որ բավական շատ ջանք ենք գործադրել թե՛ երգի ձայնագրման ընթացքում, և թե՛ տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Երկար սպասումից ու աշխատանքից հետո սեպտեմբերի 10-ին մենք այն ներկայացրեցինք հանդիսատեսի դատին: Երգի անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն և թուրքերեն թարգմանություններն առկա են YouTube-ում՝ այն ավելի մատչելի և հասկանալի դարձնելու համար:

Որպես հայ երգչուհի՝ հե՞շտ է ապրել և ստեղծագործել Թուրքիայում։

Պարբերաբար հանդիպվող երևույթ չէ, որ իմ երգերը ցուցադրվում են հեռուստաալիքներով կամ հնչում են ռադիոյով:

10 տարի առաջ, երբ թողարկեցի իմ առաջին ալբոմը, մամուլի մեծ ուշադրությանն էի արժանացել:

Իմ «Նամակ» երգը, որը Թուրքիայում նկարահանված և թողարկված առաջին հոլովակն է, հեռարձակվել է բազմաթիվ ալիքներով, այդ թվում՝ պետական հեռուստատեսությամբ՝ TRT-ով: Սակայն չեմ կարող ասել, որ այժմ նույն հարմարավետությունն ու հեշտությունը զգում եմ: Բարեբախտաբար, համացանցի շնորհիվ ես հասնում եմ իմ լսարանին և ստանում շատ դրական արձագանքներ:

Թուրքիայում հայերեն երգեր թողարկելուց հետո ինչ-որ խնդիրների հանդիպե՞լ եք և եթե այո, ապա ինչպիսի՞։

Ոչ մի խնդրի չեմ բախվել: Ընդհակառակը, շատ դրական մեկնաբանություններ և գովասանքի խոսքեր եմ ստացել: Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր հաշվի են առնում երաժշտության համամարդկային բնույթը և հիացմունքով ու գնահատանքով են վերաբերվում իմ աշխատանքին:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունե՞ք։ Հնարավո՞ր է համերգային ծրագրով հանդես գաք Հայաստանում։

Նոր երգեր եմ ունենալու: Իմ «Ավրորայի աղոթքը» երգը դեռ շատ նոր է: Ինձ համար շատ կարևոր է, որ այն լսելի դարձնեմ… Ես նույնպես շատ եմ ցանկանում համերգային ծրագրով հանդես գալ  Հայաստանում: Եթե կարողանանք լուծել ֆինանսական խնդիրները, ապա ինձ սիրողների ու ինձանից համերգ ակնկալողների ցանկությունները  ի կատար կածվեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 9-ին ծնվել է աշխարհահռչակ ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչին
Լեոնարդո դա Վինչին առաջինն է ստեղծել քարտեզը՝ դրա լուսանցքներում նկարելով Վեսպուչիի դիմանկարը․․․
63 տարեկանում մահացել է Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը
1987 թվականից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային…
Արցախին մեր օգնությունն է պետք. Հրանտ Թոխատյանը դիմել է արտերկրում ապրող ընկերներին, ծանոթներին
Պետք է համախմբվենք, կանգնենք Արցախում ապրող ժողովրդի կողքին...
Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը
Դագաղը գերեզման իջեցվեց ՌԴ օրհներգի հնչյունների եւ հրացանների կրակոցների ներքո...
Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել…
Փափազյանները թուրքերի թիրախում են եղել միշտ, Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Մանուկյան
Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ ․․․
Ամենաշատ