News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, արտաքին քաղաքական գործընկերների հետ փոխգործակցելիս զերծ է գաղափարական կողմնակալություններից կամ տաբուներից: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի (ԱՊՔՀ) 29-րդ վեհաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ի տարբերություն Միացյալ Նահանգների, դա իսկապես այդպես է, մենք չունենք գաղափարական կողմնակալություն, գաղափարական տաբու օտարերկրյա գործընկերների հետ մեր հարաբերություններում: Բայց սա իրականում մեր առավելությունն է` մեթոդաբանական, գործնական, քանի որ այն թույլ է տալիս մեզ ակտիվ միջնորդական դեր խաղալ այն հակամարտությունների լուծման մեջ, որոնք մենք կարեւոր ենք համարում պահել օրակարգում, կապեր պահպանել բոլոր խաղացողների հետ առանց բացառության, դա վերաբերում է նաեւ պրոտագոնիստներին, անտագոնիստներին՝ համապատասխան երկրների ներսում, որոնք բռնկված են հակամարտություններով»,- նշել է նախարարը:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ կպաշտպանի միջազգային իրավունք, ՄԱԿ -ի կենտրոնական դերը համաշխարհային ասպարեզում։ «Ռուսաստանի մասնակցությամբ բազմակողմ միավորումները ավելի ու ավելի մեծ դեր են խաղում ոչ միայն տարածաշրջանային օրակարգի ձեւավորման, այլեւ գլոբալ զարգացման միտումների սահմանման գործում»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: Նրա խոսքով, BRICS-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի վերջին գագաթաժողովների արդյունքները հստակ ցույց են տալիս այդ կառույցների աճող նշանակությունը:

«Կարծում եմ, որ հենվելով մեր ռեսուրսների, քաղաքական, ռազմավարական ներուժի վրա, մենք կշարունակենք ակտիվորեն առաջ մղել դրական օրակարգ, որն ուղղված կլինի նոր աշխարհակարգի կառուցման համար պայմանների ստեղծմանը, որը, ըստ էության, չպետք է ջնջի հինը, այլ վերադառնա ակունքներին, որոնք դրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ»,- ասել է նախարարը: Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում սոցիալական ցանցերի համար առաջարկել է #NurRulesUnCharter հեշթեգը` ի պաշտպանություն կազմակերպության Կանոնադրության: Նրա խոսքով, դա համահունչ է Ռուսաստանի այն դիրքորոշմանը, որ միջազգային կանոնները պետք է լինեն համընդհանուր եւ միասնական բոլորի համար:

«Մենք միշտ գիտենք, որ ճշմարտությունը մեր կողմն է: Եկեք սա համարենք մեր գաղափարախոսությունը կամ, ասենք, մեր արտաքին քաղաքականության գաղափարական բովանդակությունը»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ երկրների նախարարական աշխատանքային հանդիպմանը
Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության առաջնահերթություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործիքակազմի...
ՀԱՊԿ երկրները մարդասիրական օգնություն են նախապատրաստում աֆղանցի փախստականներին
«Միջոցներ են մշակվում նյութական պաշարներ ստեղծելու ուղղությամբ՝ ապահովելու․․․
Պետք է համախմբված դիրքորոշում ցուցաբերենք դաշնակիցների շահերը շոշափող հարցերի շուրջ․ Արշակյանը՝ ՀԱՊԿ գործընկերներին
«Մենք անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջեւ ռազմական համագործակցության ձեւավորումը»․․․
Տեսակոնֆերանս ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահների հետ. հաջորդ նիստը կացնակցվի Հայաստանում
Նոյեմբերի 30-ին առցանց եղանակով տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 23-րդ նիստը…
Դժվար է բացատրել, թե ինչու են ՀԱՊԿ որոշ երկրներ շնորհավորում Ադրբեջանին ՀԱՊԿ երկրի հանդեպ հաղթանակի առթիվ. Ս. Սարգսյան
Ռացիոնալիզմը ցինիզմից բաժանվում է փխրուն սահմանագծով, որը կոչվում է պարկեշտություն…
ՀԱՊԿ անդամ պետությունները մտահոգված են՝ Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների խախտումների հետ կապված
ՀԱՊԿ անդամ երկրները համոզված են, որ իրավիճակի դեէսկալացիային եւ ոչ միտումնավոր միջադեպերի վտանգի նվազեցմանը կարող են նպաստել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մոտ ռազմական ակտիվության կրճատմումը...
Ամենաշատ