News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է մի փաստաթուղթ, որում բացահայտել է վերահսկվող ջերմամիջուկային սինթեզի ոլորտում գլոբալ առաջնորդության հասնելու երկրի ռազմավարությունը, գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով NewAtlas-ին։

Դրանում ասվում է, որ Մեծ Բրիտանիան պետք է դառնա աշխարհում առաջին երկիրը, որը կոմերցիոն կդարձնի ջերմամիջուկային էներգիա ստանալու տեխնոլոգիան: Այս ճանապարհին կարեւոր փուլ կլինի մինչեւ 2040 թվականը STEP ջերմաէլեկտրակայանի նախատիպի կառուցումը:

Մեծ Բրիտանիայի կառավարության այս հռչակագիրը կարելի էր բաց թողնվել, սակայն STEP նախագծի՝ Spherical Tokamak for Energy Production-ի հիշատակումը ստիպում է ուշադրություն դարձնել փաստաթղթին:

Մեծ Բրիտանիայում գնդաձեւ տոկամաքներում ջերմամիջուկային սինթեզի տեխնոլոգիան մշակում է Tokamak Energy ընկերությունը: Այս տարի տոկամաքի երկրորդ նախատիպը (ST-40) պետք է ցուցադրեր ռեկորդ՝ պլազման տաքացնելով մինչեւ 100 միլիոն °C ջերմաստիճան: Համեմատության համար նշենք, որ ITER միջազգային նախագծի տոկամաքը ենթադրում է պլազմայի 150 միլիոն °C գործող ջերմաստիճան: Բրիտանական նախագիծն աստիճանաբար բարելավվում է, չնայած ծրագրված ռեկորդը կարող է հետաձգվել մինչեւ հաջորդ տարի կամ ավելի ուշ:

Այդուհանդերձ, Tokamak Energy նախագիծը, ինչպես կարելի է կասկածել Մեծ Բրիտանիայի կառավարության նոր հրապարակված ռազմավարությունը կարդալուց հետո, դիտարկվում է որպես հիմնական՝ կառավարվող ջերմամիջուկային սինթեզի ոլորտում երկրի ապագա առաջնորդության ապահովման համար։

Ըստ վերլուծության՝ 2100 թվականին ջերմամիջուկային էներգիայի (ներկայիս արժեքով) տարեկան ծավալը կարող է կազմել մոտ 52 միլիարդ ֆունտ սթեռլինգ (70 միլիարդ դոլար)՝ հասնելով 167 միլիարդ ֆունտ սթեռլինգի, եթե միաձուլման էլեկտրակայանների կապիտալ ծախսերը հաջողվի կրճատել 30 տոկոսով:

«Ջերմամիջուկային էներգիայի հետ կապված խնդիրները նշանակալի են մնում: Ինչպես ցանկացած տեխնիկապես բարդ նպատակի դեպքում, կլինեն նաեւ անհաջողություններ, ասվում է փաստաթղթում: «Սակայն ջերմամիջուկային գիտության եւ ինժեներական կարողությունների ոլորտում ձեռքբերումները նշանակում են, որ աճում է դրանց հաղթահարման կարողության նկատմամբ վստահությունը: Այս վստահությանը, վճռականությանը եւ նպատակի հստակությանը պետք է աջակցեն ամբողջ աշխարհի կառավարությունները, եթե ցանկանում ենք հաղթահարել կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած մարտահրավերները: Այս ռազմավարությունը ցույց է տալիս այդ խնդիրները լուծելու Մեծ Բրիտանիայի հանձնառությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ