News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին առաջատարն է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից թեկնածու Կախա Քալաձեն, սակայն, ըստ ամենայնի,  առաջին փուլում նրան չի հաջողվի հաղթել: Այդ տվյալները Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է մայրաքաղաքի տեղամասերից ստացված 41,61 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո, հաղորդում է Նովոստի Գրուզիա-ն:

Նախնական արդյունքներով՝ Քալաձեն հավաքում է ձայների 45,5 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ երկրի խոշորագույն «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Նիկա Մելիան՝ 64,13 տոկոս: Նախկին վարչապետ Գեորգի Գախարիան, որն առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում իր՝ «Հանուն Վրաստանի» կուսացկությունից, նախնական տվյալներով, հավաքել է 8,97 տոկոս ձայն:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի սաքրեբուլոյի (քաղխորհուրդ) ընտրություններին, համամասնական համակարգով .Վրացական երազանքը» ստանում է 40,674 տոկոսը, «Միասնական ազգային շարժումը»՝ 29,38 տոկոս, «Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 8,49 տոկոս, «Լելոն»՝ 3,37 տոկոս:

Վրաստանում հոկտեմբերի 2-ին կայացել են ՏԻՄ ընտրություններ: Քաղաքացիներն ընտրել են 64 քաղաքապետ եւ 1 388 պատգամավոր շրջանների ժողովներում (սաքրեբուլո):

Սաքրեբուլով ընտրվում է խառը համակարգով՝ համամասնական եւ մեծամասնական: Թբիլիսիի քաղխորհրդի անցումային շեմը 2,5 տոկոս է, մնացածների դեպքում՝ 3 տոկոս: Ընտրություններին ընդամենը մասնակցել է 43 կուսակցություն:

Ընտրատեղամասերը փակվել են 20:00-ին: Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ այդ ժամանակ մասնակցությունը կազմել է 51,92 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը քննարկելիս լուրջ ծեծկռտուք է սկսվել
Այն պահին, երբ այս հարցով ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեն կանգնած էր ամբիոնում, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազեց նրա մոտ և հարվածեց
Ամենաշատ