News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Լիտվան, որպես բարեկամական պետություն եւ «Արեւելյան գործընկերության» գործընկեր, կարող է կարեւոր դեր խաղալ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության խթանման հարցում։ Այս մասին Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ հոկտեմբերի 4-ի ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը դինամիկ հարաբերություններ է հաստատել ԵՄ-ի հետ, եւ Լիտվան Երեւանի կարեւոր գործընկերներից է Եվրամիությունում։

«Դեմոկրատական արժեքները եւ ավանդական բարեկամական հարաբերությունները մեր ժողովուրդների միջեւ ստեղծել են ամուր հիմք երկկողմ համագործակցության համար։ Երկրների միջեւ գոյություն ունի չօգտագործված պոտենցիալ համագործակցության ընդլայնման համար տուրիզմի, կանաչ տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ սննդամթերքի վերամշակման ոլորտներում։ Շնորհակալ եմ Լիտվային Հայաստանին կորոնավիրուսի դեմ 50 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու համար»,- նշել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ