News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք թույլ չենք տա օտարերկրյա պետություններ ազդեն Իրանի` հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Այս մասին Թեհրանում կայացած հանդիպումից հետո իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, փոխանցում է Mehr- ը:

«Այսօր մենք պայմանավորվեցինք զարգացնել համագործակցությունը տնտեսության, առեւտրի եւ զբոսաշրջության բոլոր ոլորտներում: Առեւտուրը եւ հայկական տարանցիկ ուղու շահագործումը երկու երկրների համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներից են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

«Մենք սահմանել ենք գործընթաց, որն օպերատիվ կերպով կգործարվի երկու երկրների տարանցիկ ճանապարհների ու երթուղիների աշխուժացման համար: Առաջիկա շաբաթների ընթացքում մենք ավելի շատ աշխուժացում կտեսնենք երկու երկրների հարաբերություններում»,- ասաց նա: «Մեր տարածաշրջանը եւ մեր հյուսիսային հարեւանները գտնվում են ծանր վիճակում, հատկապես` տարածաշրջանի որոշ հատվածներում սիոնիստների եւ ահաբեկիչների ներկայության պատճառով», - ավելացրեց նա:

«Մենք թույլ չենք տա որոշ օտարերկրյա պետություններին ազդել հարեւանների, այդ թվում` Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների վրա: Մեր տարածաշրջանը չափազանց մեծ նոր պահանջներ ոչ մի կերպ չի հանդուրժի: Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի ժողովուրդները` առանց որեւէ արտաքին միջամտության»,- ընդգծեց Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:

Իր հերթին, Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Իրանի մոտեցումը Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում: Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի: Մենք քննարկեցինք եւ կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանի բոլոր իրադարձությունների վերաբերյալ»:

«Ես արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլլահիանին տեղեկացրեցի Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների մասին: Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են նաեւ այլ երկրների վարձկաններ: Չնայած նրան, որ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր էր ազատ արձակել գերեվարված քաղաքացիներին եւ պահվող անձանց, չարեց դա եւ պետք է անի հնարավորինս շուտ: Մենք պետք է բանակցություններ եւ քննարկումներ անցկացնենք Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, եւ շեշտը դրել ենք տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերականգնման վրա: Հայաստանը հայտարարում է հաղորդակցության ուղիները վերաբացելու իր  պատրաստակամության մասին»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

«Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմաններին եւ պաշտոնական տարածքներում վտանգում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված մեր ջանքերը: Մենք գնահատում ենք Իրանի մոտեցումը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- նշել է Միրզոյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ