News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել հետաքննություն անցկացնել այն տեղեկությունների վերաբերյալ, ըստ որոնց Facebook-ը շահույթը հանրային շահերից վեր է դասում, հայտնել է Reuters-ը:

Տեղեկատու Ֆրենսիս Հաուգենը, ով աշխատել է որպես Facebook-ում արտադրանքի մենեջեր, ներքին փաստաթղթերով է կիսվել ԱՄՆ մի քանի նահանգների թերթերի եւ գլխավոր դատախազների հետ:

Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք պահանջում են այս բացահայտումների հետագա հետաքննություն: «Բացահայտումները, որոնք ներկայացրել է տեղեկատուն, ընդգծում են, թե որքան կարեւոր է այն, որ մենք թույլ չենք տալիս խոշոր տեխնոլոգիական ընկերություններին ղեկավարել մեզ», - ասել է դանիացի պատգամավոր Կրիստել Շալդեմոսեն:

«Փաստաթղթերում վերջապես ներկայացվել են բոլոր այն փաստերը, որոնք մեզ հնարավորություն կտան ավելի խիստ օրենք ընդունել թվային ծառայությունների վերաբերյալ», - հայտարարել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Ալեքսանդրա Գիզը: «Մենք պետք է կարգավորենք ամբողջ համակարգը եւ բիզնես մոդելը, որը գերադասում է ապատեղեկատվությունն ու բռնությունը փաստերից եւ ապահովում է դրանց արագ տարածումը», - ասել է նա:

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ հանրային բանավեճերի եւ հանրային կյանքի վրա հիմնական հարթակների ազդեցությունը պետք է ենթարկվի ժողովրդավարությամբ հաստատված կանոններին, մասնավորապես` թափանցիկության եւ հաշվետվողականության կանոններին», - ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը` պատասխանելով Facebook-ի դեմ մեղադրանքների վերաբերյալ հարցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ