News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Facebook-ի աշխատանքի խափանումը տեղի է ունեցել գլխավոր երթուղիչների փոխդասավորվածության փոփոխությունների պատճառով, հայտնել է ընկերության ինժեներների թիմը:

«Մեր ինժեներական թիմերը պարզել են, որ գլխավոր երթուղիչների փոխդասավորվածության փոփոխությունները, որոնք պատասխանատու են մեր տվյալների մշակման կենտրոնների միջեւ ցանցային տրաֆիկի համակարգման համար, խնդիրների են հանգեցրել, որոնք ընդհատել են հաղորդակցությունը: Ցանցային տրաֆիկի այս խափանումը կասկադային ազդեցություն ունեցավ մեր տվյալների մշակման կենտրոնների կապի եղանակի վրա, ինչն էլ պատճառ դարձավ, որ մեր ծառայությունները դադարեցին աշխատել»,- ասված է Facebook-ի ինժեներների կայքում արված հայտարարության մեջ:

Facebook-ը նաեւ հայտարարել է, որ խափանումն օգտատերերի տվյալների բացահայտման չի հանգեցրել:

Ավելի վաղ Privacy Affairs ինտերնետ պարբերականը սոցցանցերում խափանումների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտնել էր, որ Facebook-ի 1.5 միլիարդ օգտատերերի տվյալները  վաճառքի են հանվել սեւ շուկայում: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ խոսքը սոցցանցի օգտատերերի անունների, ֆիզիկական եւ էլ. հասցեների եւ հեռախոսահամարների մասին է:

«Մենք չունենք որեւէ ապացույց, որ խափանումների արդյունքում վտանգվել են օգտատերերի տվյալները»,- ասվում է Facebook-ի կայքում տարածված հաղորդագրության մեջ:

Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը եւ ընկերությանը պատկանող մի շարք այլ հավելվածներ երկուշաբթի գրեթե յոթ ժամ անհասանելի էին օգտատերերի համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ