News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն չի նախատեսում նախապես չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ միջուկային գործարքը վերսկսելու մասին համաձայնություն ձեռք չի բերվել, լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կողմերն անհամբերությամբ սպասում են Վիեննայում բանակցությունների շուտափույթ վերսկսմանը, որտեղ խոսքը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պարտավորությունների փոխադարձ վերադարձի մասին, որից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր եւ սկսել էր «առավելագույն ճնշման» արշավը:

«Մենք որեւէ պատժամիջոց չենք վերացրել: Մենք կանխավճար չենք տա, եւ մենք հստակ հասկացրել ենք դա»,- ասել է պաշտոնյան:

Նա խոստովանել է, որ իրավիճակը զգալիորեն վատթարացել է այն պայմանավորվածությունների խափանումից հետո, որոնք Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց պատժամիջոցների չեղարկում էին ենթադրում: Այժմ, ըստ Սպիտակ տան ներկայացուցչի, իրանցիներին նախորդ տարվա փոխարեն «մի քանի ամիս» է բաժանում հարստացված ուրանի պաշարներից, որոնք բավարար են մեկ միավոր միջուկային զենք արտադրելու համար:

Պաշտոնյան հաստատել է, որ Վաշինգտոնը շարունակում է ապավինել դիվանագիտական ​​մեթոդներին, սակայն նախազգուշացրել է, որ եթե բանակցությունները չաշխատեն, հնարավոր են նաեւ այլ տարբերակներ, որոնք կկանխեն իրանցիների մոտ միջուկային զենքի հայտնվելը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նաֆթալի Բենեթ. Իսրայելը կշարունակի իր ռազմավարությունը Իրանի հարցով, եթե նույնիսկ գործարք կնքվի
«Գործարքը, որը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ուղարկում այս փտած եւ թույլ ռեժիմին, սխալ կլինի․․․
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար. Իրանի հետ բանակցությունները վտանգավոր փակուղու են մոտենում
Այս բանակցությունները հրատապ են, եւ առաջընթացը բավականաչափ արագ չի եղել․․․
Իրանի ԱԳՆ-ն չի բացառում ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շուրջ համաձայնության գալը
«Սակայն այդ հարցը միջուկային գործարքից առանձին պետք է քննարկվի...
Իրանում հայտարարել են, որ Հարավային Կորեան ապասառեցրել է Թեհրանի ակտիվների միայն մի փոքր մասը
«Ցավոք, Հարավային Կորեայի պարտքն Իրանին դեռ վճարված չէ...
Վիեննայում Իրանի հետ միջուկային բանակցություններն ընթանում են ճիշտ հունով. ԵՄ-ում աղբյուր
Անհավանական սխալ կլինի, եթե ժամկետների պատճառով մենք չստանանք լավ որոշում...
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքը
Բլինքենը լրագրողներին ասել է, որ գործարքը օրինակ է այն բանի, թե ինչպես․․․