News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին այցելել է Հայաստան՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին՝  այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց խոչընդոտել իրանական բեռնատարների դեպի Հայաստան երրթևեկությանը։

Այս ճաանապարհը կօգտագործվի  Իրանի Նորդուզի սահմանից Հայաստան մեկնող իրանական տարանցիկ բեռնատարների համար: Տաթևից հետո, Խադեմիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան:

Այցի ընթացքում փոխնախարարը կքննարկի Իրանի համագործակցությամբ  ու մասնակցությամբ այս ճանապարհի  կառուցման հետ կապված հարցերը:

Փոխնախարարը այցի հետ կապված հարցազրույց է տվել իրանական Pars Today-ին։ 

«Իրանից ինժեներատեխնիկական պատվիրակությունն իմ գլխավորությամբ Հայաստան է ժամանել։ Պատվիրակության նպատակն է՝ Հայաստանի պատկան մարմինների հետ ուսումնասիրել այն դժվարությունները, որոնք ստեղծվել են Գորիս-Կապան ճանապարհի ուղղությամբ իրանական բեռնատար մեքենանարի համար։ Հայաստանն այժմ ձեռնամուխ է եղել այլընտրանքային ճանապարհ կառուցել Տաթևի շրջանում։ Մենք բանակցություններ ենք վարում հայկական կողմի հետ, որպեսզի հնարավորինս շուտ բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումներն այդ ճանապարհով բնականոն հունի մեջ մտնեն։

Իրան-Հայաստան պետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Մենք այցելել ենք այս ճանապարհն ու պատրաստ ենք աջակցել Հայաստանին՝ նոր ճանապարհի կառուցման համար»,-ասել է փոխնախարարը։

Խեյրոլլահ Խադեմիի խոսքերով, Իրանը պատրաստ է ինժեներատեխնիկական իր հնարավորությունները տրամադրել Հայաստանին։

«Հայաստանը նաև կառուցում է Հյուսիս-Հարավ ճանապարհը, որը սկսվում է Իրանի սահմանից ու հասնում մինչև Վրաստանի սահման։ Որքան գիտեմ հյուսիսային մասում մեծ գործ է արվել և, հույսով եմ, հարավային մասում էլ աշխատանքը շուտով կմեկնարկի։ Մենք պատրաստ ենք նաև այս կապակցությամբ համագործակցել Հայաստանի հետ։ Իրանը մեծ փորձ ունի ճանապարհաշինության ոլորտում և մեր կապալառուները պատրաստ են իրենց այդ փորձը տրամադրել Հայաստանին»,- ասել է Խադեմին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ