News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց ժամանակ տալ` գործի նյութերին ծանոթանալու համար:

«Ես տաղանդ չունեմ 5 օրում, բայց իրականում` 2 օրում, գործի 82 հատորին ծանոթանալու համար»,- պարզաբանեց փաստաբանը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ դատարանից նյութեր էլ. փոստով չի ստացել:

«Ես ընդհանրապես այնպիսի տպավորություն ունեմ, որ ամեն ինչ արվում է գործընթացը ձգձգելու համար: Դուք նիստ եք նշանակում` առանց նյութերին ծանոթանալու համար ժամանակ տալու: Ես ժամանակ եմ կորցնում, որը կարող էի ծախսել նյութերին ծանոթանալու համար»,- ասաց փաստաբանը: Նա հիշեցրեց, որ Գեւորգյանի մեկ այլ փաստաբան` Ալեքսանդր Կոչուբաեւը, խնդրել է փոխել նիստերի ժամանակացույցը, քանի որ երեքշաբթի օրերին նրա մոտ նիստեր են նշանակված: Նա նաեւ հիշեցրեց, որ Արմեն Գեւորգյանն ավելի վաղ նույնն էր խնդրել` ելնելով իր պատգամավորական պարտականություններից:

«Ուստի խնդրում եմ ձեզ ժամանակ տրամադրել ինձ` գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանից խնդրում եմ ինձ չասել, որ անհրաժեշտ է ծանոթանալ միայն պաշտպանյալին վերաբերող դրվագներին: Հասկանալու համար, թե ինչն է վերաբերում, ինչը` ոչ, ինձ պետք է ամբողջը կարդալ»,- պարզաբանեց Սահակյանը: Նա հիշեցրեց, որ, դատարանի նախադեպային որոշման համաձայն, յուրաքանչյուր հատորի համար տրամադրվում է առնվազն մեկ օր: «Հակառակ դեպքում,  նյութերին ծանոթ չլինելով, ես չեմ կարող շարունակել մասնակցել գործընթացին»,- ասաց Սահակյանը:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը լիովին համաձայնեց գործընթացը ձգձգելու փորձերի մասին արտահայտության հետ (ինքը` Բաղդասարյանն անընդհատ ասում է այդ մասին), սակայն դատախազը կարծում է, որ մեղքը պաշտպանական կողմինն է, այլ ոչ թե դատարանինը: Դատախազի կարծիքով` նիստին նախապատրաստվելու համար բավական էր ծանոթանալ մեղադրական եզրակացության մեջ նշված նյութերին: Ուստի դատախազը միջնորդեց ոչ թե նիստը հետաձգելու, այլ նրան հնարավորություն տալու հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Փաստաբանը հակադարձեց` խորհուրդ տալով ծանոթանալ կողմերի իրավունքներին: «Ես փաստաբան եմ եւ պարտավոր եմ ծանոթանալ բոլոր նյութերին»,- ընդգծեց Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ դատարանն էլ է իրեն նույն հայտարարությունը թույլ տվել: «Սա խնդիր է: Դատարանը պարտավոր է ծանոթանալ բոլոր նյութերին, լսել կողմերին եւ որոշում կայացնել»,- հիշեցրեց փաստաբանը` հավելելով, որ մեղադրական եզրակացության մեջ արդարացնող ապացույցներ նշված չեն: «Այդպե՞ս եք պատրաստվում արդարադատություն իրականացնել»,- հարցրեց Սահակյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավորին հիշեցրեց, որ ինքը պարտավոր է ոչ միայն որոշումներ կայացնել, այլեւ ապահովել կողմերի իրավունքների իրականացումը: Փաստորեն, ոչ ոք չի կարող այսքան կարճ ժամանակում ծանոթանալ գործի նյութերին: «Բացի այդ, իմ գործընկերն իրավացի է, եզրակացությունը միայն մեղադրական բնույթի նյութեր է պարունակում, բայց` ոչ արդարացնող»,- հայտարարեց փաստաբանը: Նա հիշեցրեց, որ գործի բոլոր նյութերով պաշտպանական կողմին տրամադրելու հարցը մնում է չլուծված: Հիշեցնենք, որ դատախազությունը համարեց, որ պարտադիր չէ, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա բոլոր հատորներին, եւ փոխանցեց միայն այն հատորները, որոնք, դրանք կարծիքով, պաշտպանների իրականացման համար անհրաժեշտ էին փաստաբաններին:

Փաստաբան Հայկ Ալումյանը շեշտեց, որ ամբողջ գործընթացի ընթացքում փորձեր են արվում դատախազության կոպիտ սխալներն օգտագործել պաշտպանական կողմին առաջադրված մեղադրանքների համար: «Սա հերթական նման դեպքն է: Գործի մի մասի վարույթն ավարտելուց հետո, ինչպես Քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությունը, այնպես էլ սովորական մարդկային տրամաբանությունը հուշում են, որ մեղադրող կողմը պետք է ներկայացնի իր ապացույցներն այս մեղադրանքով: Պետք էր առանձնացնել եւ ներկայացնել այն ապացույցները, որոնց վրա այն այժմ հիմնված է: Մենք պետք է հասկանանք, որ այս 82 հատորի որ էջից որն է մեղադրանքի հիմքում: Եւ նյութերից ինչն է վերաբերվում այս գործին»,- հիշեցրեց փաստաբանը՝ նշելով, որ տրամադրված ժամանակը բավարար չէ ոչ միայն ծանոթանալու, նույնիսկ գեղարվեստական ​​գրականություն կարդալու համար: «Իսկ խոսքը կարդալու մասին չէ: Դա մանրակրկիտ աշխատանք է: Իսկ դուք առաջարկում եք, որպեսզի փաստաբանը ներկա լինի եւ դրանով իսկ լեգիտիմացնի տեղի ունեցողը»,- եզրափակեց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը խնդրեց տրամադրել դատարանին փոխանցված բոլոր նյութերը: Դատավորն առաջարկեց, որ դա արվի նիստից հետո: Խոսքը 128 հատորի մասին է: «Ես խնդրում եմ ձեզ տրամադրել մնացած 46 հատորը եւ ժամանակ տրամադրել ծանոթանալու համար»,- ասաց փաստաբանը:

Բանավեճը ծագեց այն հարցի շուրջ, թե որքան ժամանակ է պահանջվում փաստաբանին` գործի նյութերին ծանոթանալու համար: Փաստաբանն ասաց, որ չի կարող որոշել, քանի որ ծանոթ չէ նյութերին: Դատախազը պնդեց, որ Սահակյանն ինքը պետք է որոշի: «Ես կփորձեմ հնարավորինս շուտ ծանոթանալ: Ինչպես էլ մաղես 128 հատորը, ծանոթանալու եւ կարդալու համար ժամանակ կպահանջվի: Որքա՞ն ժամանակ կպահանջվի նորմալ մարդուց 128 հատոր կարդալու համար. ահա այդքան ժամանակ էլ տրամադրեք»,- առաջարկեց փաստաբանը:

Ընդառաջելով փաստաբանին` դատավոր Դանիբեկյանը որոշեց նրան եւս մեկ շաբաթ ժամանակ տալ` գործի նյութերին ծանոթանալու համար: Փաստաբանը պատասխանեց, որ ժամանակը քիչ է: Դատավորը որոշումը չփոխեց: Բացի այդ, անփոփոխ մնաց նաեւ նիստերի օրը` երեքշաբթի: Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ