News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաակաշվիլիի գործերից մեկի քննումը վրացական դատարանում նախատեսված է նոյեմբերի 10-ին, «Sputnik Վրաստան»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան, քաղաքական գործիչ Բեկա Բասիլայան:

Վրաստանի երրորդ նախագահը Վրաստանի իշխանությունների կողմից ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին: Նույն օրը Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել:

Վրաստանի նախկին ղեկավարը մեղադրվում է չարաշահումների մեջ, երկու գործով նրա նկատմամբ արդեն հեռակա կարգով դատավճիռ է կայացվել, որն ազատազրկում է նախատեսում մինչեւ վեց տարի ժամկետով, մնացած գործերը գտնվում են դատական ​​վարույթում:

Շուտով նրան կառաջադրվի մեկ այլ մեղադրանք` պետական ​​սահմանն ապօրինի հատելու համար: Վրաստանի դատախազությունը նշում է, որ Սաակաշվիլիին Ուկրաինա հանձնելու հարցը չի քննարկվում, եւ նա ստիպված կլինի իր պատիժը կրել հայրենիքում:

Օրերս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սաակաշվիլիի դեմ աղմկահարույց մեղադրանք ներկայացրեց: Մասնավորապես, ըստ վարչապետի, Սաակաշվիլին եւ իր թիմը ծրագրում էին վրացի ընդդիմադիրների սպանությունը` անկարգություններ հրահրելու եւ երկրի իշխանություններին մեղադրելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Ամենաշատ