News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմը Լարսի անցակետում սկսել է շինարարական աշխատանքներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավարտվելու են 2022 թվականի դեկտեմբերին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շինարարական աշխատանքների պատճառով մասնակի խաթարվել է երթևեկությունը Լարսի անցակետում։ Սակայն համաձայն ՌԴ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 18-ի 1576 որոշման հոկտեմբերի 18-ից թույլատրվում է Վերին Լարսից բացի սահմանային հսկողություն իրականացնել նաև երկու այլ անցակետերում մինչև շինարարության ավարտը։

Առաջին անցակետը տեղակայված է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն- Ալանիա, Վերին Լարսի շրջանում,

Երկրորդ անցակետը՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն֊-Ալանիա, քաղաք Վլադիկավկազ, Լարսի շրջան հասցեում։

Նշենք, որ ռուսական կողմի նախաձեռնած շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է էապես բարելավել Լարսի անցակետի աշխատանքը և խուսափել բեռանատարների կուտակումներից։

Մասնավորապես նախատեսվում է այսօրվա օրական 300 մեքենա թողունակությունը դարձնել 3500 մեքենա։ Այսինքն մոտ 10 անգամ ավելացնել ճանապարհի թողունակությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու պրոցեդուրաները. ՏԿԵ փոխնախարարը՝ ապաշրջափակման մասին
Ադրբեջանի հետ ունենք Երասխից, Հրազդանից եւ Մեղրիի հատվածով անցնող ուղղություններ...
Թուրքիան արդեն գնահատում է «Նախիջեւանի միջանցքի» բացման դեպքում տնտեսական օգուտները
Նա վստահություն է հայտնել, որ «Նախիջեւանով դեպի Ադրբեջանի արեւմտյան շրջաններ տրանսպորտային նոր երթուղու բացումը կհանգեցնի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության կտրուկ աճի»․․․
Իրանը չի հրաժարվի Հայաստանի տարածքով դեպի Սեւ ծով ելքից. ռուս փորձագետը նշել է պատճառը
Թեհրանը բավականին հետեւողական է գործում, եւ նրա համար ձեռնտու չէ ...
ԵԱԶԲ զեկույցը. «Հյուսիս-Հարավ» նախագիծը Հայաստանը կարեւոր տարանցիկ հանգույց կդարձնի
««Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի եզակի ուղղությունը հնարավորություններ է ստեղծում Արեւելքից Արեւմուտք անցնող լայնական տրանսպորտային միջանցքների հետ կապվելու համար...
Ինչ վիճակում են Սյունիքում կառուցվող այլընտրանքային ճանապարհները. կառավարությունը լուսանկարներ է ներկայացրել
Սյունիքի մարզում այլընտրանքային 7 ճանապարհ է կառուցվում Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքներում…
Սյունիքում 7 այլընտրանքային ճանապարհ ենք կառուցում․ Նիկոլ Փաշինյան
Նաև գիտեք, որ միջպետական նշանակության՝ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը լավարկելու աշխատանքներ ենք իրականացնում...
Ամենաշատ