News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում հոկտեմբերի 1-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ մինչեւ հոկտեմբերի 14-ը գործատուին պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը։

Քաղաքացիների զգալի մասն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը, պատվաստվել է, իսկ մի մասն էլ կփորձի թեստավորման միջոցով խուսափել պատվաստումից։ Թվում էր՝ ամսական ընդամենը 2 անգամ թեստ հանձնելով՝ հնարավոր կլինի խուսափել պատվաստվելուց, բայց, արի ու տես, մեր քաղաքացիներն ահռելի նյութական վնասներ են կրելու։

Հաշվի առնելով համավարակի տեւողությունը՝ առողջապահության նախարարի հրամանը դեռ երկար ժամանակ կմնա ուժի մեջ. խոսքը առնվազն 3-4 տարվա մասին է, այսինքն՝ առնվազն 3-4 տարի քաղաքացիները ստիպված կլինեն ամսական 2 անգամ թեստ հանձնել, եթե, իհարկե, չեն ուզում պատվաստվել։ Ընդամենը 3 տարվա հաշվարկով դա կազմում է 72 թեստ։ ՊՇՌ թեստերի գները Հայաստանում տատանվում են 7-15 հազար դրամի սահմաններում, միջինը՝ 10 հազար դրամ։ Փաստորեն, 3 տարվա համար պատվաստվել չցանկացող քաղաքացիները ստիպված կլինեն 72×10.000=720.000 դրամ գումար ծախսել միայն թեստավորման վրա։

Իսկ պատրա՞ստ են արդյոք մեր քաղաքացիները ֆինանսական նման ծանր բեռ կրել, թե՞ ոչ. յուրաքանչյուր ոք կատարելու է իր ընտրությունը՝ պատվաստվել, թե առնվազն 500-720 հազար դրամ վճարել թեստերի համար։ Թերևս հայաստանյան ներկայիս իշխանությանը կարծես չի էլ հետաքրքրում, թե ինչ իրավիճակում են հայտնվել քաղաքացիները, ավելին՝ իշխանությունն ամեն բան անում է, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, քանզի ինչպես հավաստիացնում են կառավարությունից, կոլեկտիվ պատվաստումն է համավարակի դեմ միակ պայքարի միջոցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Կովիդի դեմ պատվաստված լինելու կեղծ փաստաթղթեր կազմելու գործով մեղադրանք է ներկայացվել Սևանի ԲԿ 5 բուժաշխատողի
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում...
Ամենաշատ