News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայում գազի ֆյուչերսների գինը հասել է նոր պատմական առավելագույնին՝ գերազանցելով հազար խորանարդ մետրը 1600 դոլարը, վկայում են ICE Futures բորսայի աճուրդների տվյալները։

Աճուրդների բացումից արդեն մի քանի րոպե հետո հոլանդական TTF (ամենալիկվիդային եվրոպական հաբը) ինդեքսով  նոյեմբերյան ֆյուչերսները հասան 1596,8 դոլարի, իսկ հետո գերազանցեցին հերթական հոգեբանական նիշը՝ հասնելով 1607,2 դոլարի։ Սա 15,5 տոկոսով բարձր է երեքշաբթի օրվա հաշվարկային գնից։

Նախորդ ռեկորդը աճուրդներում գրանցվել էր նախօրեին՝ գները բարձրացել էին մինչեւ 1456,8 դոլար, բայց աճուրդների փակման ժամանակ մի փոքր իջել էին՝ 1417,7 դոլար։

Գազի արժեքը եվրոպական շուկայում վերջին շաբաթներին բարձրացել է. եթե  օգոստոսի սկզբին վառելիքի մատակարարման արժեթղթերը սակարկվում էին հազար խորանարդ մետրը 515 դոլարի մակարդակում, ապա մեկ ամիս անց դրանք բարձրացան մինչեւ 614 դոլարի, իսկ սեպտեմբերի վերջին կրկնակի թանկացան։

Փորձագետների կարծիքով՝ դա պայմանավորված է գազապահեստարանների հագեցածության ցածր մակարդակով, հիմնական մատակարարների կողմից առաջարկի սահմանափակմամբ եւ Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ