News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում բլոգեր Ալեքսանդր Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Լապշինը։

«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար։ Դա բխում է մեր շահերից եւ ստորեւ կպատմեմ՝ ինչու»,-գրել է Լապշինը։

«Դեռեւս 4 ամիս առաջ՝ 20.05.2021 թ., Երբ Ստրասբուրգի Եվրոպական դատարանը վճռեց, որ Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել իմ դեմ խոշտանգումների եւ սպանության փորձի համար, ես ասացի, որ պետք է սադրել նրանց՝ բողոքարկել։Իսկ քանի որ վճիռները 98,5%-ով ուժի մեջ են մնում եւ չեն վերանայվում, ցանկացած պետության համար դա ամոթալի է։ Սա կրկնակի վնաս է Ադրբեջանի հեղինակությանը։ Եվ ես ձեզ ասացի, որ ես անգիր սովորել եմ ադրբեջանցիների մտածելակերպը, ես գիտեմ, թե ինչ կա նրանց գլխում, ինչի մասին են նրանք մտածում եւ երազում, ինչպես են վարվելու:  Հիշեք իմ խոսքերը, ես ձեզ ասացի, որ աշնանը ադրբեջանցիները կրկին կպարտվեն։ Հենց բոլորը մոռանան այդ պատմությունը, բոլորը նորից կհիշեն այն: Իսկապե՞ս։ Ես մի փոքր անհանգստացա, իսկ եթե նրանք իրենց պատկերացրածից մի փոքր ավելի գրագետ դուրս գան եւ չխայտառակվե՞ն։ Սակայն դուրս հանեցի հիմար մտքերը գլխիցս եւ ճիշտ դուրս եկա․ նրանք ճիշտ այնպիսին են, ինչպես ես պատկերացնում էի։ Իլհամ Աքբար»,-գրում է Լապշինը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Լապշով, դու իսկապե՞ս Լապշինը չես. Ադրբեջանում զույգին կալանավորել են՝ համարելով բլոգերի ազգականներ
Ադրբեջանցի սահմանապահները վազում են շուրջբոլորը, դեսուդեն են ընկնում, ինչ-որ տեղ զանգում: Իսկ զույգը չի կարողանում հասկանալ, թե ինչ է պատահել…
Ամենաշատ