News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում հոկտեմբերի 5-ին, ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կայծակ Անդրեասի փողոցի շենքերից մեկում կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված շենքի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի բնակիչներ՝ 47-ամյա Վարդան Առաքելյանի և 31-ամյա Սյուզաննա Ա-ին հյուրընկալված Հրազդան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Վահե Օսիպյանի միջև։ 

Պարզվել է, որ այդ ընթացքում Վ. Առաքելյանը հարվածել է Վ. Օսիպյանի դեմքին՝ տալով սեռական բնույթի հայհոյանքներ, ապա իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել և տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել։ 

Ոստիկանները տաք հետքերով Վ. Առաքելյանին խուլիգանություն կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ էլ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են իր անվամբ հաշվառված «ՊՄՌ» 9 մմ տրամաչափի ատրճանակ, որ լիցքավորված է եղել 7 փամփուշտներով։

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներվ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկաներնն ու քննիչները պարզել են նաև, թե քանի կրակոց է արձակվել նաև վիճաբանության ժամանակ, քանի որ ահազանգողը հայտնել է, որ եղել է մի քանի կրակոց, իսկ ոստիկանությունն ունի նախնական տվյալ, որ 1 կրակոց է հնչել։ Քննիչի որշմամբ Վ. Առաքելյանը ձերբակալվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
Ամենաշատ