News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 7-8-n Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենա «Բացահայտիր Հայաստանը» ռոուդ շոուն` երկու երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Կազմակերպիչների խոսքով` ռոուդ շոուի նպատակն է ցուցադրել Հայաստանի զբոսաշրջության բազմազան առաջարկները Կիեւի տուրօպերատորներին, տուրիստական ​​գործակալներին եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, երկրի դիրքավորումը` որպես նախընտրելի վայր ուկրաինական տուրօպերատորների եւ ճանապարհորդների շրջանում:

Միջոցառման ընթացքում հայ տուրօպերատորները հնարավորություն կունենան ծանոթանալու Ուկրաինայի զբոսաշրջության ներուժին եւ զբոսաշրջային արտադրանքներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի եւ Ուկրաինայի զբոսաշրջության զարգացման պետական ​​գործակալության միջեւ կլոր սեղանի շրջանակներում կքննարկվեն զբոսաշրջության զարգացման համագործակցության հեռանկարները` երկու երկրների միջեւ առկա գործընկերության հետագա ամրապնդման եւ զբոսաշրջիկների ավելացման նպատակով:

Ըստ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի` զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացումը Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիների միջեւ հաճախակի շփումների հնարավորություն կստեղծի, ինչը, անշուշտ, կնպաստի երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը:

Երկու երկրների զբոսաշրջության պետական ​​մարմինները Համատեղ գործողությունների պլան կստորագրեն, որը իրավական հիմք կստեղծի Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացման համար:

Մասնակիցները հնարավորություն կունենան տեղեկանալ Հայաստանի` որպես գինու զբոսաշրջության երկրի մասին եւ ճաշակել հայկական գինին:
B2B նստաշրջանը հարթակ կապահովի Հայաստանի եւ Ուկրաինայի տուրիստական ​​գործակալությունների միջեւ փոխգործակցության համար` հետագա գործընկերության ապահովման եւ համագործակցության ընդլայնման նպատակով:

Պարբերականի տվյալներով` միջոցառումները կազմակերպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն` Ուկրաինայի զբոսաշրջության զարգացման պետական ​​գործակալության հետ համատեղ, Ուկրաինայի հայերի միության եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ