News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը Ռիո դե Ժանեյրոյի նավահանգստում բռնագանձել է հինգ տոննա կոկաին, որն առաքվելու էր Մոզամբիկ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ծառայողական շները կոնտեյներում, փոշե օճառի տուփերի մեջ հայտնաբերեցին մոտ 4,3 տոննա թմրանյութ։ Մինչ ոստիկանության աշխատակիցները բեռնաթափում էին թմրանյութը, հարկային ծառայության հետ համատեղ մեկ այլ խումբ հայտնաբերեց եւս մեկ կոնտեյներ՝ մոտ 700 կիլոգրամ նույն թմրանյութի պարունակությամբ»,- ասվում է դաշնային ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Գերատեսչությունում տեղեկացրել են, որ կոկաինն ուղարկվում էր Մոզամբիկի նավահանգիստ, դրա հայտնաբերմանը, նավ բեռնվելուց առաջ, օգնել է անանուն զանգը։ Բռռնագանձվածի ծավալը կրկնակի գերազանցել է 2020թ. ռեկորդը, երբ առգրավվել էր 2,5 տոննա կոկաին։

Լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ նավահանգստում կեղծված համարանիշերով մեքենայի մեջ ձերբակալվել է երկու տղամարդ, նրանց մեքենայում եւս 270 կիլոգրամ կոկաին կար։

Ենթադրվում է, որ նրանք կապված էին հիմնական խմբաքանակի հետ եւ փորձում էին յուրացնել բեռի մի մասը։ Թե ում էր պատկանում կոկաինը՝ առայժմ պարզված չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ