News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նշվել են աշխարհի ամենապոպուլյար տեսարժան վայրերը, որտեղ, ըստ հավատալիքների, հոգիներ եւ ուրվականներ են ապրում։ Դրանց լիակատար ցուցակը հրապարակել է Travel and Leisure պորտալը։

Առաջին տեղում Ռեյնհեմ Հոլ կալվածքն է Նորֆոլք կոմսությունում (Մեծ Բրիտանիա)։ Ամրոցը այդ համբավին արժանացել է շնորհիվ «Դարչնագույն լեդիի» ուրվականի լուսանկարների, որոնք արվել են 1936թ.։

Զբոսաշրջիկներին գրավող մեկ այլ վայր է միստիկայով լի Պովելյա կղզին Իտալիայում։ XVIII-XIX դդ. այստեղ կարանտինային մեկուսարան կար Վենետիկ եկող նավաստիների համար, իսկ ավելի ուշ՝ XX դարում, կղզում հոգեբուժարան է կառուցվել։ Ուրվականների որսով հրապուրվողները հավաստիացնում են, որ Պովելյան պարանորմալ երեւույթների վայր է։

Երրորդ տեղը զբաղեցրել են Հնդկաստանի լքված Բհանգար քաղաք-ամրոցի ավերակները։ Տեղի բնակիչները վստահեցնում են, որ ամրոցի հնագույն պատերում ապրում են ուրվականներ կախարդի անեծքի պատճառով, որին մերժել էր սիրեցյալը։

Առեղծվածներով պարուրված եւս մեկ վայր է XII դարի Ancient Ram Inn հյուրանոցը Ուոթոն անդեր Էջում (Մեծ Բրիտանիա)։ Կարծիք կա, որ մի ժամանակ դրա տեղում հեթանոսական գերեզմանոց է եղել, իսկ հիմա այստեղ մինչ օրս ապրում են մահացած երեխաների հոգիները։ Հյուրանոցի սպասարկումներից մեկը «ուրվականների որսն» է, որը կարող են պատվիրել կենվորները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ