Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +10+14,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +9+13,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +14+17,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +8+13,
Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+11,
Տավուշում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +9+14,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +7+12,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +14+17,
Արարատում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +16+19,
Արմավիրում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +16+19,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+10,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +16+19,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+17,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +7+11,
Արցախում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+17։