Քուվեյթական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թուրքիայում՝ Տրապիզոնում, պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրությունից հետո, փոխանցում է AP-ը։ Այս մասին հայտարարել է Տրապիզոնի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն:
Նրա խոսքով ՝ ուղեւորների ուղեբեռի զննման ժամանակ ինքնաթիռում անվտանգության ստուգում է իրականացվել:
Jazeera Airways-ը հայտարարել է, որ ստացել է «հաղորդագրություն, որը ցույց է տալիս անվտանգության պոտենցիալ իրավիճակը»: Ընկերությունում հավելել են, որ «որպես կանխարգելիչ միջոց բոլոր թռիչքներում իրականացվել են լրացուցիչ զննման միջոցառումներ»: