News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը 8 ռուս դիվանագետի արտաքսումը պայմանավորել է Մոսկվայի կողմից «չարամիտ գործողությունների» աճով, հայտնում է AP-ն:

Ամսվա վերջից ութ պաշտոնյայի պետք է արգելվի մուտքը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Բրյուսելում, քանի որ դաշինքը կարծում է, որ նրանք գաղտնի որպես հետախույզներ էին աշխատում: ՆԱՏՕ-ն նաեւ կրճատել է պաշտոնների թիվը, որոնց Ռուսաստանը կարող է մարդկանց հավատարմագրել:

«Այս որոշումը կապված չէ որեւէ կոնկրետ իրադարձության հետ, բայց մենք որոշ ժամանակ չարամիտ գործունեության աճ են նկատում Ռուսաստանի կողմից եւ ուստի պետք է զգոն լինենք»,- ասել է Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են սառը պատերազմի ավարտից ի վեր: Դա պայմանավորված է Ռուսաստանի պահվածքով: Մենք տեսանք նրանց ագրեսիվ գործողությունները ոչ միայն Ուկրաինայի դեմ, այլեւ` ռազմական նշանակալի կուտակումներ եւ սպառազինությունների վերահսկման կարեւոր պայմանագրերի խախտումներ»,- ասել է նա:

Նրա խոսքով` ութ դիվանագետի հավատարմագրումը չեղարկելու մասին որոշումը «կայացվել է հետախուզական տվյալների հիման վրա, քանի որ նրանք ռուսական հետախուզության չհայտարարված սպաներ են»: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է գործի, երբ ռուսական պատվիրակության անդամներն «այնպիսի գործողություններ իրականացնեն, որոնք չեն համապատասխանում իրենց հավատարմագրմանը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ