News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 8-ին տեղի է ունենալու Վիքիփեդիայի հայերեն տարբերակի վերաբերյալ սեմինար-քննարկում։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի (ARMACAD) հիմնադիր նախագահ Խաչիկ Գեւորգյանը՝ ավելացնելով, որ սեմինար-քննարկման նպատակն է համախմբել Վիքիփեդիայում հայերեն բովանդակության ավելացմամբ հետաքրքրվողներին, եւ այդ կերպ նպաստել հայերեն եւ հայկական բովանդակության ավելացմանը։

«Մեր խնդիրն է Վիքիփեդիայում ոչ միայն հայերեն լեզվով բովանդակության ավելացումը, այլ նաեւ օտար լեզուներով հայերի ու Հայաստանի վերաբերյալ նյութերի ավելացումը»,- ասաց Գեւորգյանը՝ նշելով, որ այժմ Վիքիփեդիայում կա շուրջ 8000 հայերեն հոդված, իսկ վրացերեն եւ ադրբեջաներեն հոդվածների թիվը անցնում է 40 000-ը։

Գեւորգյանի խոսքով՝ որեւէ լեզվով հոդվածների քանակը կախված չէ բնակչության քանակից, քանի որ տարբեր լեզուներով հոդվածների քանակի հերթականությունը հետեւյալն է՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, լեհերեն, դրանց հաջորդում են ռուսերենն ու իսպաներենը։

«Հայերեն բովանդակության քիչ լինելը բոլորովին էլ կախված չէ Հայաստանի բնակչության թվից, պարզապես անհրաժեշտ է նպատակաուղղված աշխատել հայերեն ավելի շատ հոդվածներ ունենալու համար»,- ասաց Գեւորգյանը՝ ավելացնելով, որ սեմինար քննարկմանը մասնակցության համար արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել ինչպես Վիքիփեդիայի չգրանցված եւ գրանցված մասնակիցներ, խմբագիր-մոդեռատորներ, այնպես էլ տարբեր ԲՈՒՀ-երի դասախոսներ եւ ուսանողներ, ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ։

Ըստ Գեւորգյանի՝ Վիքիփեդիայի վերաբերյալ լայն շրջանակներում նման քննարկում- դասախոսություն Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ:

Տպել
Partner news