News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խոսելով Ղարաբաղում պատերազմում կրած պարտության մասին` պետք է խոսել ոչ թե պարզապաես Հայաստանի ռազմական պարտության եւ ստատուս քվոյի արմատական ​​փոփոխության մասին, որը պահպանվում էր 26 տարի: Դա ոչ թե հետխորհրդային Հայաստանի ինքնության հետ կապված նախորդ գործընթացների պատճառ էր, այլ` հետեւանք: Այս ամենը չպետք է անակնկալ համարել: Այս մասին Երեւանում կայացած քննարկման ժամանակ ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

«Սա միայն ռազմական պարտություն չէ: Կարելի է հարցեր տալ. որքանո՞վ Ղարաբաղը հայկական քաղաքական ինքնության կենտրոնական տարր կմնա: Որքանո՞վ է հայ հասարակությունը պատրաստ պայքարելու դրա համար: Դրա համար անհրաժեշտ է դիտարկել 30 տարի առաջ տեղ գտած գործընթացները: Հայաստանն ուներ իր ուրույն հատկանիշների շարքը: Ազգային համախմբումը պայմանավորված էր ոչ թե ներքին, այլ արտաքին գործոնով: Ղարաբաղի հայերի ինքնորոշումն արթնացրեց Հայաստանը: 1990-ականների վերջին Հայաստանի ներսում հաղթեց «ղարաբաղիզմի» գաղափարը: Սակայն Ղարաբաղը հետագայում սկսեց կապվել ոչ թե Հայաստանի ազատագրման բացառապես պայծառ գաղափարի, այլ մարդկանց որոշակի խմբի կողմից իշխանության պահպանման հետ: Այստեղից է ծագեց ղարաբաղյան կլանի հայեցակարգը: 2008-ի մարտյան գործընթացները լրացուցիչ սրություն հաղորդեցին այս պահին, որի արդյունքում սկսեցին զարգանալ որոշակի պատկերացումներ Ղարաբաղի` որպես որոշակի բեռի մասին, որը խոչընդոտում է  Հայաստանի զարգացումը»,- ասաց նա:

Փորձագետը հավելեց, որ պատրաստ չէ 2020 -ի գործընթացները նկարագրել այնպիսի դավադրական կատեգորիաներով, ինչպիսիք են` «Փաշինյանը հանձնեց», «Փաշինյանը պատրաստ չէ»:

«Ամեն դեպքում, եթե հասարակությունը պատրաստ է դեմ գնալ առաջնորդներին, ապա գնում է: 2020 թվականին մենք կամավորական շարժման հզոր աճ չտեսանք, մենք տեսանք հակամարտության մի տեսակ հոգնածություն: Իսկ նոյեմբերին մենք տեսանք այս հոգնածության հետեւանքները»,- ասաց Մարկեդոնովը:

Հակամարտությունը ղարաբաղյան հակամարտություն անվանելը ճիշտ չէ, քանի որ դա հայ-ադրբեջանական հակամարտություն է:

«Շահումյան, Մարտունաշեն եւ այլն, դա Ղարաբաղը չէ, եթե վերադառնանք մեր օրերին, Գորիս-Կապանն էլ Ղարաբաղ չէ, 2020 թվականի հուլիսը նույնպես Ղարաբաղ չէ: Ղարաբաղը պարզապես դարձել է դիմակայության հիմնական խորհրդանիշը»,- շեշտեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա Մոսկվայի դերի գնահատականները հետխորհրդային տարածքում չափազանցված անվանեց:

«Իբր, ինչպես Մոսկվան կասի, այդպես էլ կլինի: Դա այդքան էլ այդպես չէ»,- եզրափակեց Մարկեդոնովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ