News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գլոբալ մարտահրավերների դեմ պայքար կարող է իրականացվել միայն հումանիզմի գաղափարների վրա հիմնված սկզբունքային դիրքորոշման դեպքում: Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդել է Anadolu գործակալությունը:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների կիրառման կարեւորությունը, այդ թվում՝ կազմակերպությունների մակարդակով: «Այսօր Ուկրաինան կողմ է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդում (Թյուրքական խորհուրդ) դիտորդի կարգավիճակ ստանալուն: Այս հարցը նոյեմբերի 12-ին կներկայացվի Թյուրքական խորհրդի գագաթնաժողովի ղեկավարների քննարկմանը», - ասել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարը ուշադրություն է հրավիրել նաեւ երկրների մոտեցումների տարբերությունների վրա, որոնք աջակցում են կանոնների խմբի ձեւավորմանը նոր աշխարհակարգի ձեւավորման համար:

«Ի՞նչ կանոնների մասին է խոսքը: Արեւմուտքը, Չինաստանը կամ Ռուսաստանը դրա տակ տարբեր գաղափարներ նկատի ունեն: Կարեւոր է համաձայնության գալ միջազգային իրավունքի մինիմալ չափանիշների վերաբերյալ, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը եւ մարդու իրավունքները», - ասել է Չավուշօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ