News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։

Փրկարարներն ու ոստիկանները նշված փողոցի 17 տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 65-ամյա Մարկոս Գրիգորյանի կիսաայրված դին։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահճակալին պառկած է եղել, և վառած ծխածոտի պատճառով կրակ է առաջացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետը և «Արմավիր» բժշկական կենտրոնի  դատաբժիշկը։ 

Փրկարարներն ու ոստիկանները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝մահացածը միայնակ էր բնակվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ