News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանով դեպի Վրաստան անցնող նոր տրանզիտային ճանապարհի կառուցմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ճանապարհների ու քաղաքային զարգացման փոխնախարար Խեյրուլա Խադեմին:

«Հայաստանը պատրաստվում է ստեղծել նոր տրանզիտային երթուղի Իրանից դեպի Վրաստան: Մենք հայտարարել ենք այդ ճանապարհի շինարարության մեջ մասնակցելու պատրատակամության մասին»,-նրա խոսքերը մեջբերում է ILNA գործակալությունը: Պաշտոնյան նշել է, որ խոսքը վերաբերում է նոր միջանցքի մասին, բացի Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհից, որի շուրջ կողմերը համաձայնության են հասել»:

Նա նշել է, որ այսօր կա երթուղի, որը միավորում է Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգը Երեւանի հետ: «Այդ ճանապարհի շուրջ 21 կմ-ն, նոր փոփոխությունների համաձայն, համարվում է Ադրբեջանի մաս»,-հավելել է փոխնախարարը: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը դեմ չէ այդ կարճ հատվածով անցմանը, որում կա միայն մեկ հսկիչ-անցագրային կետ է գանձում ճանապարհային վճարներ:

«Անհրաժեշտ է հնարավորինս արագ ստեղծել այլընտրանքային երթուղի, որպեսզի ճանապարհն այլեւս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը կարեւոր է նաեւ հայերի համար ու պատասխանում է նրանց շահերին»,-նշել է Խադեմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ