News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադացի Շեխրոզ Չոդրին Օտարիայում դատավարության ժամանակ խոստովանել է, որ հորինել է Սիրիայում որպես ահաբեկիչ գտնվելու մասին պատմությունը, գրում է The New York Times-ը:

Չադրին սկսել էր տեղադրել ֆեյք հաղորդագրություններ սոցցանցերում 2016 թվականից: Ներկայանալով Աբու Հուզաիֆա անունով՝ նա The Times «Caliphate» 10 սերիա ունեցող փոդքասթի գլխավոր հերոսն էր, որը ուշադրություն էր գրավել 2018 թվականին:

Ոստիկանությունը հարցաքննում էր Չոդրիին 2017 թվականին, եւ արդեն այդ ժամանակ նա խոստովանել էր սուտը: Սակայն նա կարողացել էր շարունակել կիրառել հորինված անձը, այդ թվում՝ համագործակցելով ԶԼՄ-ների հետ: Լրագրողները չեն ստուգել նրա պատմությոններն ու կիրառել են իրենց նյութերի համար: Այդ ընթացքում կանադացին շարունակում էր աշխատել ընտանեկան ռեստորանում:

Անցած տարի նա ձերբակալվել է: Պարզվել է, որ Չոդրին երբեք չի եղել Սիրայում եւ չի զբաղվել ահաբեկչական գործունեությամբ: The New York Times-ը ստիպված էր հեռացնել նրա հետ փոդքասթներն ու վերադարձնել պարգեւները, որոնք ստացել էր «նյութի որակի համար»:

Չոդրիի փաստաբան Նադեր Հասանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի գործողությունները հանցավոր մտադրություն չեն ունեցել: Չոդրիին հաջողվել է խուսափել ազատազրկումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ