News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

ՌԴ ՊՆ-ում հաստատել են երեկ Մարտակերտի ադրբեջանցիմերի կողմից խաղաղ բնակչի սպանության փաստը:

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական կողմի հրաձգության հետեւանքով մահացու վիրավորում է ստատել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը: Ռուսական կոնտինգենտի հրամանատարության կողմից ուսումնասիրվում է դեպքը երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,-ասված է ՊՆ տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին 13:15-ի շրջանում Մարտակերտի ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել, որ քաղաքի մերձակայքում նռան այգում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակի հետեւանքով սպանվել է քաղաքի բնակիչ Արամ Թեփնանցը (ծնվել էր 1966 թվականին):

Հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել