News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իր մահճակալում քնած կինը միայն հրաշքով խուսափեց մահից, երբ նրա գլխից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորությամբ, բարձի վրա երկնաքար ընկավ, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Victoria News պարբերականին։

Երկնաքարը հոկտեմբերի 4-ին ծակեց Գոլդենում (Բրիտանական Կոլումբիա նահանգի հարավ-արեւելքում գտնվող քաղաք) ապրող կանադուհի Ռութ Համիլթոնի տան տանիքը։ Կինն արթնացավ աղմուկից եւ բարձին ինչ-որ պինդ բանի հարվածից։ Կինը չի տուժել, բայց թռչող օբյեկտը անցք է բացել նրա տան տանիքին, եւ ապահովագրական ընկերությունը դեռեւս որոշում է, թե կփոխհատուցի արդյոք նորոգումը։

«Ես պարզապես վեր թռա, միացրի լույսը, եւ չէի կարողանում հասկանալ, սատանան տանի, թե ինչ է տեղի ունեցել,- պատմում է Համիլթոնը։- Միակ բանը, որ մտածում էի, այն էր, որ կյանքն անգին է, եւ այն կարող է ընդհատվել ցանկացած պահի, անգամ եթե մտածում ես, թե անվտանգ քնած ես մահճակալիդ մեջ»։ Նա այժմ ծրագրում է ի հիշատակ պահել երկնաքարի մի կտոր թոռների համար։ Համիլթոնն ասում է, որ հազիվ թե կզբաղվի աստղեր դիտելով կամ կտարվի աստղագիտությամբ՝ որպես հոբբի։ «Կարծում եմ՝ սա ինձ հերիք է ամբողջ կյանքիս համար»,- ասել է նա։

Համիլթոնը ոստիկանություն է կանչել, որը որոշել է, որ երկնաքարը ինտենսիվ մետեորային հոսքի մի մասն է, որը նախօրեի գիշերը նկատվել է Լուիզ լճի վրա, նրա տնից 80 կիլոմետր արեւելք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ