Չինացի նկարիչ Չժան Դացյանի (1899-1983) կտավը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 27,5 մլն դոլարով։ Այս մասին տեղեկացրել են Sotheby's աճուրդների տան տեղի մասնաճյուղի ներկայացուցիչները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Լոտը վաճառվել է 214 631 000 հոնկոնգյան դոլարով (27,5 մլն դոլար)»,- նշել են կազմակերպիչները։
Խոսքը 1968թ. «Մառախուղ լուսաբացին» կտավի մասին է՝ կապույտ-դարչնագույն երանգներով, աբստրակցիոնիզմի ոգով։ Գնորդի անունը չի նշվում։
Հարավարեւմտյան Սիչուան նահանգում ծնված Չժան Դացյանը վերջին տարիներին համարվում է Ասիայի ամենաթանկ գեղանկարիչներից մեկը։ 2016թ. նրա «Դեղձի ծաղկումը գարնանը» ստեղծագործությունը (1982) Հոնկոնգում վաճառվել է ռեկորդային՝ 35 մլն դոլարով։
Հեղինակը հիանալի տիրապետել է ավանդական չինական գեղանկարչության սկզբունքներին, մասնավորապես՝ «սե ի»-ին («գաղափարի փոխանցում»), որին բնորոշ են լայնաթափ, սուղ գծերը եւ շտրիխները, որոնք փոխանցում են գաղափարը եւ պատկերվող առարկայի՝ բնանկարի կամ մարդկային կերպարի ոգին։ Նկարիչը նաեւ աչքի է ընկել իր «տուշը ցփնելու» ուրույն տեխնիկայով։ Նա եղել է Եվրոպայում եւ անձամբ ճանաչել է Պաբլո Պիկասոյին։