News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Messenger WhatsApp-ն աշխատում է հավելվածի ներսում խմբերի համար նոր գործառույթի ստեղծման ուղղությամբ, հաղորդում է XDA Developers-ը:

WhatsApp-ի բետա-տարբերակում լրագրողները հայտնաբերել են կոդի մի քանի նոր տողեր, որոնք մատնանշում են «Համայնքներ» կոչվող գործառույթի ներդրման աշխատանքները:

Բետա-տարբերակում առկա տեղեկատվության հիման վրա «Համայնքներ» գործառույթը մեծապես կհամընկնի «Խմբեր» գոյություն ունեցող գործառույթի հետ: Լրագրողները վստահ են, որ խոսքը «Խմբեր» գործառույթը վերանվանելու մասին չէ, քանի որ երկուսն էլ առկա են բետա-տարբերակում եւ նկարագրության մեջ նշվում են միասին:

Նրանց կարծիքով, «Համայնքներ» գործառույթը WhatsApp մեսենջերի ներսում սեփական սոցիալական ցանցերի ստեղծումն է: Գործառույթը նշանակությամբ մոտ կլինի նրան, թե ինչպես են խմբերն աշխատում Facebook սոցիալական ցանցում: Համայնքը կկարողանա պարունակել մի քանի խմբեր, ինչպես նաեւ ադմինիստրատորների հաղորդագրությունների ալիք լինել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ