News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լիբանանի հրշեջները մարել են հսկայական հրդեհը, որը բռնկվել է վառելիքի հիմնական պահեստում։

Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, Բեյրութից 50 կիլոմետր հարավ՝ Զահրանիի օբյեկտներում գտնվող մեծ բենզինի բաքում, որը պատկանում է բանակին, հաղորդում է Ազգային լրատվական գործակալությունը:

AFP-ն հայտնում է, որ հրշեջները կեսօրին մոտ կրակը մարել են, իսկ քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ռեյմոնդ Խաթարը մամուլին ասել է, որ հրդեհը «վերահսկողության տակ է»:

Զահրանիի արտադրական համալիրի ղեկավար Զիյադ ալ-Զեյնը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է ցիստեռնը դատարկելիս:

Էներգետիկայի նախարար Վալիդ Ֆայադը հայտարարել է, որ հրդեհի հետեւանքով այրվել է մոտ 250 հազար լիտր բենզին եւ հրդեհի պատճառների հետաքննություն է սկսվել:

Բանակը շրջափակել է տարածքը՝ կտրելով պահեստ տանող ճանապարհները, ինչպես նաեւ Բեյրութը երկրի հարավին կապող գլխավոր մայրուղին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Ամենաշատ