Մենք նախկինի պես արգելում ենք Թուրքիայից հագուստի եւ այլ ապրանքների ներմուծումը։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատկանավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն արտադրում է շատ լավ եւ որակյալ տեքստիլ, որից Հայաստանը կարող է սկսել շատ լավ արտադրանք արտադրել: «Մենք պարզապես չունենք մի կառույց, որը կհամակարգեր այս ամբողջ գործընթացը: Մենք պետք է ունենանք առանձին ինստիտուտ, որն ունակ է գնահատելու Հայաստանի բոլոր հնարավորություններն ու ողջ ներուժը»,-պարզաբանեց Սուքիասյանը:
Իր հերթին, փոխնախարարը վստահեցրեց, որ նախարարության տնտեսական դիվանագիտության հետագա ռազմավարության վերոնշյալ կետն անպայման կքննարկվի։