News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը հաղթել է արհեստական բանականության համար ԱՄՆ-ի հետ մղվող պայքարում եւ իր տեխնոլոգիական առաջընթացների շնորհիվ շարժվում է դեպի համաշխարհային տիրապետություն: Այս մասին Financial Times-ին հայտնել է Պենտագոնի ծրագրակազմի գծով առաջին տնօրեն Նիկոլաս Չիլանը, ով հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի ԱՄՆ բանակում տեխնոլոգիական փոփոխությունների դանդաղ տեմպերի դեմ: Նա նշել է, որ արձագանքի բացակայությունը ԱՄՆ-ին սպառնալիքի տակ է դնում:

Ըստ արեւմտյան հետախուզության գնահատականի՝ մոտ մեկ տասնամյակ Չինաստանը, ամենայն հավանականությամբ, կգերիշխի զարգացող շատ կարեւոր տեխնոլոգիաներում, հատկապես արհեստական բանականության, սինթետիկ կենսաբանության եւ գենետիկայի ոլորտում:

«Մենք 15-20 տարի հետո Չինաստանի դեմ պայքարելու մրցակցային հնարավորություն չունենք»,- ասել է Չիլանը:

Նա նշել է, որ Չինաստանը վճռական է գերիշխելու աշխարհի ապագային՝ վերահսկելով ամեն ինչ՝ ԶԼՄ-ների չափորոշիչներից մինչեւ աշխարհաքաղաքականություն:

Չիլանը ամերիկյան ընկերություններին, այդ թվում՝ Google-ին, մեղադրել է արհեստական բանականության հարցերում կառավարության հետ համագործակցել չցանկանալու մեջ:

Չինական ընկերությունները, ըստ Չիլանի, ստիպված են եղել համագործակցել իրենց կառավարության հետ եւ «զանգվածային ներդրումներ» կատարել արհեստական բանականության մեջ՝ առանց էթիկային ուշադրություն դարձնելու: Նա նշել է, որ ԱՄՆ-ի կիբեռպաշտպանությունը որոշ պետական գերատեսչություններում «գտնվում է մանկապարտեզի մակարդակի վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ