News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թաիլանդը նախատեսում է նոյեմբերի 1-ից ամբողջությամբ բացել երկիրը ցածր ռիսկային համարվող երկրներից ժամանող պատվաստված զբոսաշրջիկների համար, հաղորդել է AP-ն:

Մինչեւ համավարակը Թաիլանդը տարեկան մոտ 40 միլիոն զբոսաշրջիկ էր գրավում իր տեսարժան լողափերով եւ աշխույժ գիշերային կյանքով, ընդ որում, զբոսաշրջությունը կազմում էր երկրի ազգային եկամտի գրեթե 20 տոկոսը: Սակայն կորոնավիրուսի հետ կապված ճանապարհորդական սահմանափակումները վնաս են հասցրել տնտեսությանը՝ հանգեցնելով վատթարագույն ցուցանիշներին վերջին ավելի քան 20 տարվա ընթացքում:

Վարչապետ Պրայուտ Չան-Օ-Չան հայտարարել է, որ երկիրը կբացի իր սահմանները «ցածր ռիսկային համարվող երկրներից» ժամանող պատվաստված զբոսաշրջիկների համար:

Ցածր ռիսկային համարվող 10 երկրների թվում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան եւ Սինգապուրը:

«Ժամանումից հետո նրանք պետք է ներկայացնեն (բացասական) քովիդի թեստի պատասխան ... եւ ժամանելուն պես մեկ այլ թեստ հանձնեն», - ասել է վարչապետը հեռուստատեսային ուղերձում: Թեստի բացասական արդյունքը ստանալուց հետո «նրանք կարող են ազատ ճանապարհորդել, ինչպես Թաիլանդի բնակիչները», - ասել է նա:

Նրա հայտարարությունը զգալիորեն մեղմացնում է պատվաստված զբոսաշրջիկների նկատմամբ ներկայիս սահմանափակումները, ովքեր առնվազն յոթօրյա հյուրանոցային կարանտին պետք է անցնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ