News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սյունիքում Հայաստանի տարածքից ոչ մի մետր չի զիջվի Ադրբեջանին», «Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21-րդ կմ-ը կվերահսկեն ռուս սահմանապահները», «Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ անվտանգությունը ապահովված է»,«Հայ սահմանապահները կանգնած են լինելու Հայաստանի տարածքում եւ տեսողականորեն վերահսկելու են ճանապարհը՝ ապահովելով անվտանգության երկրորդ մակարդակը»: Սրանք հատվածներ են 2020 թվականի դեկտեմբերի 20-ին «Զինուժ» թերթին Վաղարշակ Հարությունյանի տված հարցազրույցից, որը նա տվել է որպես Հայաստանի պաշտպանության նախարար, գրում է EAdaily-ն:

Կանցնի մոտ ինը ամիս, եւ ադրբեջանական կողմը Գորիսի այս ճանապարհի հատվածում անցակետ կտեղակայի՝ այն դարձնելով գլխացավանք (մեծ հաշվով) Իրանի համար: Հիշեցնենք, որ այս պահին ադրբեջանական կողմը ստուգում է բեռնատարների իրանցի վարորդների փաստաթղթերը` հարկադրելով ճանապարհային տուրք վճարել, երբեմն էլ` ձերբակալում է նրանց:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս իրավիճակի մասին հետագայում կհայտարարի, թե իբր Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան. «Խնդիր դարձած կետերը գտնվում են ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ այս տարածքից դուրս, որը Հայաստանը դե-յուրե ընդունել է 2010 թվականի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով»:

Վարչապետի բացատրությունը որոշ չափով ծուռումուռ է ստացվում, քանի որ պարզ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց դեռ չի սկսվել, բայց ինչ-ինչ պատճառներով ճանապարհի այս հատվածն արդեն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։

Այսպիսով, կողմերի միջեւ ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսում Վաղարշակ Հարությունյանը, որը իբր պետք է անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստեղծեր: Վերջերս TC Apricotnews-ը հրապարակել է «Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհներին քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժի անվտանգության կազմակերպման մասին» հուշագրի պատճենը, որը ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից՝ 2020 թվականի դեկտեմբերին: Եւ, ըստ ամենայնի, Վաղարշակ Հարությունյանը խոսում է այս պայմանավորվածւթյան (հուշագրի) մասին, որը նա անձամբ է ստորագրել Մոսկվայում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից հետո (2020թ. դեկտեմբերի 17-ին):

Որտեղից նման վստահություն: Փաստն այն է, որ Վաղարշակ Հարությունյանն, ըստ էության, «Զինուժ»-ին վերը նշված հարցազրույցում մեջբերել է այս պայմանագրի որոշ կետեր: Ինչպես ասում են, ամեն ինչ արդար է: Բայց․․․ Միեւնույն ժամանակ, Վաղարշակ Հարությունյանը թաքցրել է (կամ մինչեւ վերջ չի խոսել) պայմանագրի եւս մեկ կետ: Մասնավորապես, հինգերորդ կետը, որն ասում է՝ նախ՝ «ադրբեջանական կողմը երաշխավորում է Հայաստանի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ տեղաշարժը», երկրորդ՝ «իրականացնում է ճանապարհի այս հատվածից օգտվելու իր իրավունքը»:

Այսինքն՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը, որը վերահսկում է ճանապարհի այս հատվածը, չեն կարող որեւէ պահանջ ներկայացնել «երրորդ կողմին», քանի որ Ադրբեջանը թողնում է «հայկական ամեն ինչ», իսկ ինչ վերաբերում է իրանականին, այս դեպքում «իրականացնում է իր իրավունքը»: Ստացվում է, որ իրականում Իրանի համար գլխացավանքը ստեղծվել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեթեւ ձեռքով:

Հասկանալի է նաեւ, որ Վաղարշակ Հարությունյանը չէր կարող ստորագրել տվյալ փաստաթուղթը առանց գործող իշխանությունների իմացության: Սակայն ամեն դեպքում նա ընտրություն ուներ՝ հրաժարական տալ: Թեկուզ այն պատճառով, որ ժամանակին նեղ շրջանակում հայտարարել էր, որ, իբր, «անձամբ կգնդակահարի ցանկացածին, ով աչք կդնի Սյունիքի վրա»: Եվ ուրեմն ինչու՞ «ինքնասպանություն» չգործեց:

Ի՞նչը ստիպեց Վաղարշակ Հարությունյանին գնալ նման խայտառակ քայլի: Քայլի, որը կարող է Իրանի համար փակել Կովկասի «պատուհանը» (դրանից բխող բոլոր հետեւանքներով) բառի ուղիղ, այլ ոչ փոխաբերական իմաստով:

Քայլի, որով Ադրբեջանն այսօր շանտաժի է ենթարկում Հայաստանին:

Իհարկե, կարելի է ամեն բան բարդել Ռուսաստանի վրա, որը այս պայմանագրի կողմերից մեկն է: Այս կոնտեսքտում հիշեցնում եմ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը. «Վստահ եմ, որ Ռուսաստանը շատ անկեղծորեն ասում է Փաշինյանին, թե ինչ է մտադիր անել այստեղ, Հայաստանում, Ղարաբաղում, տարածաշրջանում: Սակայն Փաշինյանը չի էլ հասկանում, թե ինչ են իրեն ասում ռուսները»:

Միգուցե Վաղարշակ Հարությունյանը ե՞ւս չի հասկացել (կամ չի ցանկացել հասկանալ):

Այժմ ընդդիմությունը լռում է այս համաձայնագրի վերաբերյալ, Իրանը ռազմատենչորեն է տրամադրված եւ չի պատրաստվում հետեւել, թե ինչպես են իրեն ճնշում, քանի որ տվյալ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար: Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, ապա նա կասի, որ առաջնորդվել է ազգային շահերով, անհրաժեշտ էր իրավիճակը հանդարտեցնել, խաղաղ համակեցություն սկսել... Իսկ կարդալ փաստաթղթերը, որոնք ստորագրո՞ւմ եք:

Եվ վերջում՝ խոչընդոտներով ճանապարհի մասին: Իրանը պատրաստ է օգնել Իրանից Հայաստան նոր, այլընտրանքային ճանապարհի կառուցմանը: Այս մասին հայտարարել է Հայաստան ժամանած Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին: Իսկ անցյալ շաբաթ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպանին եւ վստահեցրեց, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է:

Նրա խոսքով՝ Տաթեւ-Կապան ճանապարհի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ նոյեմբերի վերջ: Այս պահին կառուցվում է Տաթեւ-Աղվան ճանապարհի մի հատվածը:

Տողերի հեղինակը կցանկանար լավատեսական նոտայով ավարտել հոդվածը, սակայն, ցավոք, ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Նրանց, ովքեր եղել են այդ մասերում, ծանոթ են Սյունիքի ռելիեֆին եւ այլ առանձնահատկություններին, կհասկանան ինձ: Բայց սա բոլորովին այլ պատմություն է, եկեք սպասենք, մանավանդ, որ մինչեւ նոյեմբերի վերջ երկար ժամանակ չի մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ