News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Ալավերդի քաղաքում հաշվառված,  47-ամյա Կարինե Ռամազյանը և հայտնել, որ  հոկտեմբերի 6-ի ժամը 16:00-ից մինչև հոկտեմբերի  7-ի ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք վնասել են  Ալավերդի քաղաքի Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 1-ին հարկի երկրորդական մուտքի դուռը,  ապա մտել դպրոցի տարածք և  1-ին հարկում գտնվող կաթսայատան սենյակից ապամոնտաժելու միջոցով գողացել են 2 հատ  «BRE ՏHIANO» տեսակի ջեռուցման կաթսա: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝գողը կամ գողերը դպրոցին պատճառել են մոտ 1,5 մլն դրամի վնաս:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ռամազյանը նշված դպրոցի տնօրենն է:

Տպել
Ամենաշատ