News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի քանի օր առաջ հերթական անգամ հայտարարել է, որ իր որդին 44-օրյա պատերազմի ընթացքում ստացել է բեկորային վիրավորում՝ ձեռքերի մեջ բեկորներ են եղել: Սակայն այդպես էլ չի ներկայացվում որևէ ապացույց նշվածի մասին, բացի Քոչարյանի հայտարարություններից:

Մեր տեղեկություններով, Ա. Քոչարյանի որդին մարտկոցի կազմում իսկապես գտնվել է Արցախում, սակայն իր պարտադիր զինվորական ծառայությունը պատերազմի ժամանակ անցկացրել է Հայկազովի ռեզերվային բրիգադում, որը տեղակայված է եղել Շուշիի մատույցներում, իսկ թշնամու՝ Շուշիին մոտենալուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն, որտեղ մնացել է մինչև պատերազմի ավարտը:

Ի դեպ, դրանից հետո Վազգեն Քոչարյանին ուղարկել են Դիլիջանի զորամաս: Ճիշտ կլինի, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հազարավոր խեղված ճակատագրերի ֆոնին կա՛մ չշահարկի իր որդու անունը, կա՛մ էլ հիմնավոր ապացույցներ ներկայացնի որդու վիրավորվելու հետ կապված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ