News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 11-ը համարվում են անհետ կորած Ֆիլիպիններում «Կոմպասու» արեւադարձային փոթորկի ժամանակ տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները:

Նրա խոսքով՝ աղետների կառավարման ազգային վարչությունը հաստատել է, որ Բենգեթ նահանգում չորս մարդ սողանքների զոհ է դարձել, եւս մեկը խեղդվել է Կագայան նահանգում: Անհայտ կորած է համարվում Լուսոն կղզու յոթ բնակիչներ:

«Տասնմեկ քաղաքապետարաններ հեղեղվել են, բայց այսօր ամեն ինչ հանգիստ էր»,- AFP ին ասել է Կագայան նահանգի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոջելիո Սենդինգը: Նա հավելել է, որ հիմնական ճանապարհներն ու կամուրջները դեռ ողողված են, սակայն ջուրը սկսել է երեքշաբթի նահանջել:

Նմանատիպ իրավիճակ է պահպանվում նաեւ Պալավան նահանգում, որտեղ աղետը չորս մարդու կյանք է խլել, եւս չորս մարդ անհետացել է: Մոտ յոթ գյուղ շարունակում է մնալ հեղեղված, հայտնել են տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Խաղաղ օվկիանոսում հոկտեմբերի 11-ին ձեւավորվել էր «Կոմպասու» արեւադարձային փոթորիկը: Այն դարձել է 18-րդն այդ սեզոնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ