News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն կքննարկեն Կորեական պատերազմի ֆորմալ ավարտի հնարավորությունը։ KBS World հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին Վաշինգտոն ժամանելուն պես հայտնել է նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության պետ Սեո Հունը:

«Քանի որ միջկորեական հաղորդակցության ուղիները վերականգնվել են, անհրաժեշտ է ակտիվացնել երկու Կորեաների եւ Միացյալ Նահանգների միջեւ փոխգործակցությունը: Ընդհանուր խորհրդակցությունները նվիրված կլինեն այդ թեմային»,-ասել է նա։

Նա հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն կաջակցի Կորեական պատերազմի ավարտի փաստաթղթավորման առաջարկին: Միաժամանակ, պաշտոնյան հաստատել է, որ այդ հարցը գտնվում է բանակցությունների օրակարգում: Սպասվում է, որ հոկտեմբերի 12-ին Սեո Հունը կհանդիպի ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանին։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ