News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան կշարունակի ամրապնդել ինքնապաշտպանության ուժերը՝ դիմակայելու համար թշնամական ուժերին։ Ինչպես երեքշաբթի տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հետագրային գործակալությունը, այդ մասին իր ելույթում հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հոկտեմբերի 11-ին պաշտպանական նորարարությունների ցուցահանդեսի ժամանակ՝ նվիրված Կորեայի կառավարող Աշխատանքային կուսակցության հիմնադրման 76-ամյակին։

«Մեր թշնամին հենց պատերազմն է, այլ ոչ թե որոշակի երկիր կամ ուժեր, ինչպիսին է Հարավային Կորեան կամ ԱՄՆ-ը։ Բայց մեր խաղաղ ջանքերը ոչ մի դեպքում չեն նշանակում, որ մենք հրաժարվում ենք ինքնապաշտպանության իրավունքից»,- ընդգծել է Կիմ Չեն Ընը։

Նա միաժամանակ քննադատել է Սեուլին եւ Վաշինգտոնին համատեղ զորավարժություններ կատարելու եւ նոր սպառազինություններ ստեղծելու համար։ «Միացյալ Նահանգները հաճախ է խոսում այն մասին, որ թշնամական մտադրություններ չունի մեր երկրի հանդեպ, բայց Վաշինգտոնի պահվածքը հակասում է նրա խոսքերին»,- ասել է Կիմ Չեն Ընը։ Նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան «պետք է ուժեղ լինի հանուն հաջորդ սերնդի»։

«Ռազմական սպառնալիքները, որոնց բախվում է մեր երկիրը, տարբերվում են նրանցից, որոնք մենք տեսել ենք տասը, հինգ կամ երեք տարի առաջ»,- նշել է պետության ղեկավարը՝ ավելացնելով, որ իրավիճակը Կորեական թերակղզում հեշտ չի լինի կարգավորել հենց ԱՄՆ դիրքորոշման պատճառով։ Նա մեղադրել է Սեուլին կեղծավորության եւ երկակի ստանդարտների մեջ, որը, «խոսելով խաղաղության, համագործակցության եւ բարգավաճման մասին, շարունակում է ավելացնել ռազմական պոտենցիալը»։

Փհենյանը կպատասխանի «վճռական գործողություններով», եթե Հարավային Կորեան շարունակի «ոտնձգել նրա ինքնապաշտպանության իրավունքի դեմ»,- ընդգծել է Կիմ Չեն Ընը։ Ընդ որում,  նա նշել է, որ «հայրենակիցների միջեւ ահավոր պատմությունը չպետք է կրկնվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ