News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թալիբները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է շարժման հետ միայն դիվանագիտության լեզվով խոսի։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի եւ տեղեկատվության նախարարի տեղակալ Զաբիհուլլահ Մուջահիդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ինչ-որ պահի կարող է զգալ իր ցավն ու խոսել դաշինքի ձախողումների մասին, սակայն ՆԱՏՕ-ի անդամները պետք է իմանան, որ թալիբների դեմ գործողությունների իրականացման ժամանակն անցել է։ Անցած 20 տարիները ցույց տվեցին, որ այդ գործողությունները չեն աշխատում եւ պետք է առաջնորդվել դիվանագիտական սկզբունքներով»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ այժմ առավել ակտուալ հարց է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը։

Խոսելով աֆղանստանցի կանանց իրավունքների շուրջ իրավիճակի մասին՝ նա վստահեցրել է, որ կքննարկվի կանանց մասնակցությունը հասարակական կյանքին, ինչպես նաև նրան կրթություն ստանալու հնարավորությունը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ