Twitter միկրոբլոգերի ամերիկյան ծառայությունն այժմ թույլ կտա բոլոր օգտատերերին հեռացնել այլ էջերն իրենց հետեւորդների ցանկից: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Բաժանորդների հեռացման գործառույթն այժմ տարածվում է բոլորի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընկերությունը հավելել է, որ հետեւորդների ցանկից հեռացված օգտատերն այդ մասին չի տեղեկացվի:
Այս գործառույթը սկսել է փորձարկվել սեպտեմբերին եւ նպատակ ունի օգտատերերին ավելի շատ վերահսկողություն ապահովել իրենց էջի նկատմամբ գաղտնիության ոլորտում: