News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

SpaceX-ի եւ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը տրոլինգի է ենթարկել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին՝ մեկնաբանելով նրա թվիթթերյան գրառումը։

Սոցցանցում Բեզոսը հիշել է  Barron’s թերթի շապիկի մասին, որը թողարկվել էր 1999 թվականին Amazon.bomb վերնագրով։ Հոդվածը կանխատեսում էր Amazon-ի ձախողումը։

«Լսեք եւ եղեք բաց, սակայն թույլ մի տվեք ոչ ոքի ձեզ ասել, թե ով եք դուք։ Սա մեկն էր բազմաթիվ պատմություններից, որոնք պատմում էին մեր ձախողման մասին։ Այսօր Amazon-ն աշխարհում ամենահաջողակ ընկերություններից է»,-գրել էր միլիարդատերը։

Մասկը պատասխանել էր լակոնիկ հաղորդագրությամբ՝ երկրորդ տեղի համար արծաթե մեդալի տեսքով սմայլ ուղարկելով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ