News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թալիբները հրաժարվել են լուծել կանանց իրավունքների տրամադրման մասին հարցը։ Շարժումը հայտարարել է, որ այդ խնդիրը կլուծեն իսլամական աստվածաբանները։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի եւ տեղեկատվության նախարարի տեղակալ Զաբիհուլլահ Մուջահիդը, փոխանցում է Sputnik-ը։

Թալիբների ներկայացուցիչը նշել է, որ կանանց եւս աշխատանք է պետք, սակայն Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը չի զբաղվի այդ հարցով։

Պաշտոնյան նաեւ հայտարարել է, որ առաջիկայում կքննարկվի կանանց իրավունքների թեման: Նա փաստացի հերքել է արմատական ​​խմբավորման նախորդ հայտարարությունները՝ երաշխավորելով աղջիկների վերադարձը կրթական հաստատություններ մոտ ապագայում: Սեպտեմբերի 20-ին հաղորդվել է, որ թալիբները կարգադրել են կանանց, որոնք զբաղեցրել են այնպիսի պաշտոններ, որոնք կարող են զբաղեցնել տղամարդիկ, մնալ տանը եւ չգնալ աշխատանքի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ